երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
 Իրանի արտգործնախարարը հաստատել է իր մասնակցությունն ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցություններին

Իրանի արտգործնախարարը հաստատել է իր մասնակցությունն ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցություններին

Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հաստատել է, որ շաբաթ օրը Օմանում կմասնակցի ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ անուղղակի բանակցություններին։ Այս մասին հայտնել է Tasnim գործակալությունը։

2025թ. հոկտեմբերի 18-ին լրանում է Գործողությունների համապարփակ եւ համատեղ ծրագրի գործողության ժամկետը, որից Իրանը մասնակի հեռացել էր 2018թ. ԱՄՆ համաձայնագրից դուրս գալուց հետո։ Մասնակից երկրները տագնապ են հնչեցնում նոր փաստաթղթի բացակայության պատճառով։

  • Կիսվել: