հինգշաբթի, հուլիս 30
30 / 7 / 2026
Իրանի արտգործանախարարը Բուլղարիային հորդորել է թույլ չտալ իրենց երկրի տարածքում ամերիկյան ավիացիայի տեղակայումը

Իրանի արտգործանախարարը Բուլղարիային հորդորել է թույլ չտալ իրենց երկրի տարածքում ամերիկյան ավիացիայի տեղակայումը

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին իր բուլղարացի պաշտոնակից Վելիսլավա Պետրովա-Չամովային հայտարարել է, որ Իրանի դեմ գործողություններին աջակցելու նպատակով ամերիկյան ռազմական ինքնաթիռներին Բեզմեր ավիաբազայի օգտագործման թույլտվություն տալը հավասարազոր է ագրեսիային մասնակցելուն։ Հինգշաբթի օրը կայացած հեռախոսազրույցի ընթացքում այս մասին ասել է նա, հայտնում է Tasnim-ը։

Իրանի ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ Սոֆիայի որոշումնԱՄՆ-ին հնարավորություն կտա ռազմական ավիացիա տեղակայել Բեզմեր բազայում Իրանի դեմ գործողություններին աջակցելու համար, ինչն անընդունելի է և հակասում է երկու երկրների միջև ավանդաբար բարեկամական հարաբերություններին։ Արաղչին Բուլղարիայի իշխանություններին կոչ է արել անհապաղ վերանայել այդ որոշումը։

Նա վկայակոչել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 3314 բանաձևը, որտեղ ասվում է, որ մեկ պետության տարածքն այլ պետությանը երրորդ երկրի դեմ ագրեսիայի ակտ իրականացնելու համար տրամադրելը կարող է դիտարկվել որպես ագրեսիայի ակտ։

Արաղչին ընդգծել է, որ Իրանը չի հրաժարվի իր ազգային շահերի և անվտանգության պաշտպանությունից՝ հավելելով, որ ցանկացած կողմ, որն այս կամ այն կերպ մասնակցում է Իրանի դեմ ռազմական հարձակմանը, պետք է պատասխանատվություն կրի հետևանքների համար։

Իր հերթին Բուլղարիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Սոֆիան մտադիր չէ մասնակցել պատերազմին։ Նա հիշեցրել է Բուլղարիայի և Իրանի միջև բազմամյա բարիհարևանական հարաբերությունների մասին և հաստատել Մերձավոր Արևելքում լարվածության նվազեցմանն ուղղված դիվանագիտական ջանքերի հանդեպ իր աջակցությունը։

  • Կիսվել: