չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Իրանի արտաքին գործերի նախարարը Լիբանանում հանդիպել է «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղարի հետ. ԶԼՄ

Իրանի արտաքին գործերի նախարարը Լիբանանում հանդիպել է «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղարի հետ. ԶԼՄ

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլահիանը Լիբանան կատարած այցի ժամանակ հանդիպել է «Հեզբոլլահ» շիական կուսակցության գլխավոր քարտուղար Հասան Նասրուլայի հետ։ Այս մասին տեղեկացրել է Al Manar հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ զրուցակիցները քննարկել են տարածաշրջանի վերջին իրադարձությունները եւ այն ջանքերը, որոնք կողմերը գործադրում են Գազայի հատվածի հանդեպ՝ Իսրայելի ագրեսիան դադարեցնելու համար։

Իրանի ԱԳ ղեկավարը չորեքշաբթի ժամանել է Լիբանան չհայտարարված այցով։ Դրանից մի քանի ժամ առաջ  Բեյրութ էր ժամանել պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման պատվիրակությունը, որի անդամներին իր մոտ ընդունել է «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղարը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: