շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Իրանի արևելյան հատվածի ՀՕՊ ուժերը համալրվել են հրթիռներով զինված «Քարրար» անօդաչու թռչող սարքերով

Իրանի արևելյան հատվածի ՀՕՊ ուժերը համալրվել են հրթիռներով զինված «Քարրար» անօդաչու թռչող սարքերով

Իրանի արևելյան հատվածում Իսլամական Հանրապետության բանակի հակաօդային պաշտպանության ուժերի օպերատիվ ստորաբաժանումները համալրվել են «օդ-օդ» տեսակի «Մաջիդ» հրթիռներով զինված անօդաչու թրչող սարքերով, գրում է parstoday.ir-ը:

Իրանի արևելյան հատվածի հակաօդային պաշտպանության ուժերի հրամանատար, բրիգադի գեներալ Արսալան Փարվիզն ասել է, -«Իրանի բանակի հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարքերի կիրառությունները, ներառյալ հետախուզությունն ու հսկողությունը, տեղեկատվության հավաքումը, և հետապնդումն ու հայտնաբերումը և օդային մարտերն ավելացնելու և զարգացնելու նպատակով քայլեր են ձեռնարկում Իրանի երկինքը ամենայն հզորությամբ պաշտպանելու և իրենց պաշտպանական և մարտական պատրաստվածությունը պահպանելու և բարձրացնելու ուղղությամբ»։

Այսօր չորեքշաբթի ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարարն ընդգծել է, -«Պաշտպանության նախարարությունն ունի համակարգերի արդիականացման և նոր համակարգերի սահմանման ու արտադրության օրակարգ»։

Իրանի պաշտպանության նախարար բրիգադի գեներալ Մոհամմադ Ռեզա Աշթիանին կառավարության նիստի շրջանակում տեղեկացնելով իր գլխավորած գերատեսչության  կողմից իրականացված մեծ քայլերի մասին ասել է,-««Մասաֆը» առաջադեմ զենք է,որն արտադրել է Իրանի պաշտպանության նախարարությունը , որով աստիճանաբար համալրում ենք բանակի ստորաբաժանումները»։ 

Նախարար Աշթիանին հավելել է,-Բոլոր ոլորտներում մեծ քայլեր են իրականացվում, և սահմանափակության պատճառով աստիճանաբար կներկայացնենք դրանք։ Հետևաբար, շատ մեծ աշխատանքներ կան, որոնց հետևում ենք, և դրանց օրինակներից են՝  «Քարար» անօդաչու թռչող սարքի  և  «Մաջիդ» համակարգերի վերազինումը։

Բրիգադի գեներալ Աշթիանին նաև տեղական ուղղաթիռների կառուցման մասին ասել է.-«Մենք միջոցներ ենք ձեռնարկում այս ոլորտում»։

  • Կիսվել: