երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Իրանի Արևելյան Ատրպատական նահանագից արտահանման 40%-ն իրականացվում է Վրաստան

Իրանի Արևելյան Ատրպատական նահանագից արտահանման 40%-ն իրականացվում է Վրաստան

ԻԻՀ Արևելյան Ատրպատական նահանագի Արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարության առևտրի բաժնի ղեկավարն ասել է, որ Իրանից Վրաստան արտահանման 40 տոկոսն իրականացվում է այս նահանգի տարածքով։

Հղում անելով ԻՌՆԱ-ին՝ Pars Today-ը հաղորդում է, որ Թավրիզի առևտրի պալատում վրացական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ, Մոհամմադ Նաղի Հոնարբարը, նշելով, որ նահանգից Վրաստան ամենամեծ քանակությամբ արտահանվող ապրանքը պողպատն է, հավելելով, որ վերջին 10 ամսում նահանգից Վրաստան է արտահանվել 188 մլն դոլարի ապրանք։

Նահանգապետարանի տնտեսական հարցերի համակարգման գրասենյակի ներկայացուցիչ Ռահիմ Ռավաին նույնպես ասել է, որ նահանգը մեծ հնարավորություններ ունի կենցաղային տեխնիկայի ոլորտում։

Թավրիզի Առևտրի պալատի միջազգային բաժնի ղեկավար Սահանդ Շահբազին, անդրադառնալով Իրան-ի ու ԵԱՏՄ անդամ երկրների միջև արտոնյալ առևտրային համաձայնագրի կնքմանն ու Իրանից արտահանման ծավալների աճին, ասել է․ «Իրանի և Վրաստանի միջև արտոնյալ առևտրի համաձայնագրի կնքմամբ, իրանցի գործարարների համար նոր հնարավորություններ կստեղծվեն»։

Վրաստանի Առևտրի գրասենյակի քարտուղար Նավիդ Ամջադը հայտարարել է, որ Իրանի Արևելյան Ատրպատական նահանգից արտահանվում է բիտումի համաշխարհային մասնաբաժնի 9-ից 10 տոկոսն, ինչը վկայում է այս ոլորտռում նահանգի կարողությունների մասին։

 

  • Կիսվել: