շաբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2025
Իրանի ԱԳ նախարարը Օմանի գործընկերոջը ներկայացրել է ԱՄՆ-ի հետ բանակցություններում իր երկրի դիրքորոշումը

Իրանի ԱԳ նախարարը Օմանի գործընկերոջը ներկայացրել է ԱՄՆ-ի հետ բանակցություններում իր երկրի դիրքորոշումը

Օմանի մայրաքաղաք Մասկատում տեղի ունեցած իրանա-ամերիկյան անուղղակի բանակցություններին նախորդել է Իրանի և Օմանի արտաքին գործերի նախարարներ Բադր բեն Համադ բեն Համուդ ալ Բուսաիդիի և Աբաս Արաղչիի հանդիպումը, որի ընթացքում իրանցի դիվանագետն իր գործընկերոջը ներկայացրել է առաջիկա բանակցությունների վերաբերյալ պաշտոնական Թեհրանի դիրքորոշումը։ 

Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ բանակցություններն ընդունած կողմն այդ տեսակետները փոխանցելու է ամերիկացի բանագնացներին։

Իրանական Tasnim լրատվական գործակալությունն ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակություններն ապրիլի 12-ին Օմանի սուլթանության մայրաքաղաք Մասկատում բանակցելու են իրանական միջուկային ծրագրի շուրջ։ Դա լինելու է նշված հարցով կողմերի առաջին բանակցությունը՝ ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի պաշտոնավարման երկրորդ ժամկետի ընթացքում։

 

  • Կիսվել: