շաբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2025
Իրանի ԱԳ նախարարը կմեկնի Մոսկվա

Իրանի ԱԳ նախարարը կմեկնի Մոսկվա

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին շաբաթվա վերջին ծրագրված այցով կմեկնի Մոսկվա։ Այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղաին, փոխանցում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Ընդգծում եմ՝ սա նախապես ծրագրված այց է, բայց, իհարկե, այս հնարավորությունը կօգտագործվի Մուսկատում կայացած Իրան-ԱՄՆ բանակցությունների հետ կապված վերջին զարգացումները քննարկելու համար»,- ասել է դիվանագետը։

Ապրիլի 12-ին Օմանում տեղի են ունեցել Իրանի և ԱՄՆ-ի անուղղակի բանակցությունները, որոնց ընթացքում կողմերը միջնորդների միջոցով մտքերով են փոխանակվել։ Հանդիպումը տևել է ավելի քան երկու ժամ։

Վաշինգտոնն ու Թեհրանը ծրագրում են մեկ շաբաթից կրկին հանդիպել՝ քննարկելու միջուկային հիմնախնդրի լուծման հիմնական կետերն ու Իրանի նկատմամբ պատժամիջոցների հնարավոր չեղարկումը։ 

  • Կիսվել: