Իրանի ԱԳ նախարարը Կայա Կալասի հետ քննարկել է Մերձավոր Արևելքում լարվածության սրումը
Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին և ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Կայա Կալասը քննարկել են Մերձավոր Արևելքում լարվածության էսկալացիան, որն առաջացել է Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների հետևանքով, հայտնում է Tasnim-ը։
Կիրակի օրը կայացած հեռախոսազրույցի ընթացքում երկու պաշտոնյաները քննարկել են տարածաշրջանում լարվածության սրումը և մտքեր փոխանակել տարածաշրջանային կայունության ու միջազգային անվտանգության վրա այդ իրադարձությունների ազդեցության ու հետևանքների վերաբերյալ։


