հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Իրանի ԱԳ նախարարը չի մասնակցի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին ԱՄՆ-ում՝ վիզայի հետ կապված խնդիրների պատճառով

Իրանի ԱԳ նախարարը չի մասնակցի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին ԱՄՆ-ում՝ վիզայի հետ կապված խնդիրների պատճառով

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին անձամբ չի մասնակցի Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին՝ վիզայի հետ կապված խնդիրների պատճառով: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, փոխանցում է  ՏԱՍՍ-ը:

«Հաշվի առնելով բոլոր հանգամանքները՝ այս այցը չի կայանա։ Բացի այդ, մեզ մոտ խնդիր է առաջացել՝ կապված ամերիկյան վիզայի հետ»,-նրա խոսքը մեջբերում է ISNA գործակալությունը։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը տեղի կունենա մայիսի 26-ին: Արաղչին միջոցառմանը հրավիրվել է Չինաստանի կողմից, որը նախագահում է ՄԱԿ-ի ԱԽ-ում:

  • Կիսվել: