հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Իրանի ԱԳ նախարարը բացառել Է նախկին պայմաններով ԱՄՆ-ի հետ բանակցությունների մեջ մտնելը

Իրանի ԱԳ նախարարը բացառել Է նախկին պայմաններով ԱՄՆ-ի հետ բանակցությունների մեջ մտնելը

Իրանը ներկայիս պայմաններում արդեն չի կարող բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ, եթե «ինչ-որ բան չփոխվի»։ Այս մասին հայտարարել Է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։
 
«Եթե մենք վերադառնանք այն ժամանակվա ԳՀՀԾ-ի (Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր, միջուկային գործարք- խմբ.) պայմաններին, մենք հաստատ կգնանք նույն ճանապարհով։ Բայց բնական է, որ հաշվի առնելով մեր ունեցած փորձը, մենք կարող ենք որոշակի ճշգրտումներ կատարել: Այն փաստը, որ մենք «ոչ» ենք ասում ԱՄՆ-ի հետ բանակցություններին, կամ դա պնդում է ղեկավարությունը, պայմանավորված է մեր փորձով, այլ ոչ թե համառությամբ։
 
Որպես դիվանագետ՝ ես հայտարարում եմ, որ այս պայմաններում ԱՄՆ-ի հետ բանակցությունների մեջ մտնել այլևս հնարավոր չէ, եթե միայն ինչ-որ բան չփոխվի։ Ուստի Վաշինգտոնի հետ բանակցություններից հրաժարվելու քննարկումը չպետք է դիտարկել որպես ձախողման նշան։ ԱՄՆ-ի նկատմամբ մեր քաղաքականությունը լճացման վիճակում չէ»,- ասել է Արաղչին։

  • Կիսվել: