երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Իրանցիները կարևոր առաջարկ են արել. այն բավականաչափ լավը չէ, բայց շատ նշանակալից է. Թրամփ

Իրանցիները կարևոր առաջարկ են արել. այն բավականաչափ լավը չէ, բայց շատ նշանակալից է. Թրամփ

Իրանցիները կարևոր առաջարկ են արել. այն բավականաչափ լավը չէ, բայց շատ նշանակալից է: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Մենք կարող էինք հենց հիմա լքել Իրանը, սակայն ես ուզում եմ գործն ավարտին հասցնել։ Եթե ես ընտրություն ունենայի, ինչպե՞ս կվարվեի։ Վերցնել նավթը։ Դժբախտաբար, ամերիկացի ժողովուրդը կցանկանար, որ մենք տուն գնանք։

Եթե ինձնից կախված լիներ, ես կցանկանայի պահել նավթը։ Պարզապես չեմ կարծում, որ ամերիկացիները դա իսկապես կհասկանան։

Երեքշաբթի Իրանի վերջնաժամկետն է։ Կարծում ենք՝ Իրանում նոր ռեժիմը շատ ավելի խելացի է, քան նախորդները։ Լիակատար ռեժիմի փոփոխություն է տեղի ունեցել»,-հավելել է Թրամփը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկը, փոխարենը Պակիստանի միջոցով ուղարկել է իր սեփական առաջարկները՝ բաղկացած 10 կետից: Առաջարկվող ծրագիրը ներառում է՝ տարածաշրջանում ռազմական գործողությունների լիակատար դադարեցում, Հորմուզի նեղուցում անվտանգ նավարկության արձանագրությունների սահմանում, հետպատերազմյան վերակառուցմանն առնչվող հարցեր, պատժամիջոցների լիակատար վերացում։

  • Կիսվել: