կիրակի, հունիս 14
14 / 6 / 2026
Իրանական նավահանգիստների նկատմամբ uպառնալիքները ամերիկյան դիվանագիտության մեջ անբարեխղճության և լրջության բացակայության հստակ նշան են. Արաղչի

Իրանական նավահանգիստների նկատմամբ uպառնալիքները ամերիկյան դիվանագիտության մեջ անբարեխղճության և լրջության բացակայության հստակ նշան են. Արաղչի

Իրանական նավահանգիստների նկատմամբ սպառնալիքները ամերիկյան դիվանագիտության մեջ անբարեխղճության և լրջության բացակայության հստակ նշան են: Այս մասին Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին ասել է Պակիստանի փոխվարչապետ ու ԱԳ նախարար Մուհամմադ Իսհակ Դար հետ տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում:

 

Պակիստանի փոխվարչապետը, ներկայացնելով պատերազմը դադարեցնելու և տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ իր երկրի ջանքերը, ընդգծել է Պակիստանի պատրաստակամությունը՝ շարունակելու խորհրդակցություններն այս ուղղությամբ։

Իրանի արտգործնախարարը, բարձր գնահատելով Պակիստանի գովելի ջանքերն ու միջնորդությունը հրադադարի և պատերազմի դադարեցման շուրջ բանակցություններում, հիշեցրել է Իրանի պատասխանատու մոտեցումը պատերազմն ավարտելու դիվանագիտական գործընթացում։

 

Անդրադառնալով անցյալ տարվա դառը փորձին և Միացյալ Նահանգների կողմից իրականացված բազմակի խախտումներին, հատկապես 2026 թվականի հունիսին և մարտին՝ բանակցությունների թեժ փուլում Իրանի դեմ իրականացված ռազմական ագրեսիային, նա ԱՄՆ-ի վերջին գործողությունները՝ հրադադարի խախտումը, իրանական նավահանգիստների, ափերի և նավերի նկատմամբ սպառնալիքները, սպառնալից հռետորաբանությունը, անհիմն պահանջները և շարունակական հակասությունները համարել է ամերիկյան դիվանագիտության մեջ անբարեխղճության և լրջության բացակայության հստակ նշաններ։

Նա ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը կօգտագործի իր բոլոր հնարավորությունները Իրանի ազգային շահերն ու անվտանգությունը պաշտպանելու համար։

Իրանի և Պակիստանի արտաքին գործերի նախարարները շեշտել են խորհրդակցությունների շարունակականության կարևորությունը՝ տարածաշրջանում խաղաղության և անվտանգության պահպանման ընդհանուր նպատակն առաջ մղելու համար։

  • Կիսվել: