շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Իրանական հաքերային խումբը 14 ԳԲ ծավալով գաղտնի տվյալներ է ստացել Մոսադի նախկին ղեկավարից

Իրանական հաքերային խումբը 14 ԳԲ ծավալով գաղտնի տվյալներ է ստացել Մոսադի նախկին ղեկավարից

Handala հաքերային խումբը հայտարարել է, որ 14 ԳԲ ծավալով գաղտնի տվյալներ է ստացել «Մոսադի» նախկին ղեկավար Թամիր Պարդոյից, հայտնում է Press TV.

Իրանական լրատվամիջոցի տեղեկություններով՝ այս արտահոսքերը լույս են սփռում գաղտնի գործողությունների և Իրանի դեմ ուղղված «դավադրությունների» վրա:

Մասնավորապես, ինչպես նշում է Press TV-ն, դատելով ստացված տեղեկություններից՝ Պարդոն անձամբ է հրամաններ տվել իրանցի գիտնականների թիրախային սպանությունների վերաբերյալ, որոնցից են Դարիուշ Ռեզայի Նաջադը և Մոստաֆա Ահմադի Ռոշանը:

  • Կիսվել: