հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Իրանական «Ազադի» աշտարակը  լուսավորվել է Հայաստանի պետական դրոշի գույներով

Իրանական «Ազադի» աշտարակը լուսավորվել է Հայաստանի պետական դրոշի գույներով

Իրանական Ամանորի նախատոնական միջոցառումների շրջանակում Թեհրանի խորհրդանիշներից մեկը՝ «Ազադի» աշտարակը, լուսավորվել է տարբեր երկրների, այդ թվում՝ Հայաստանի պետական դրոշի գույներով։ Այս մասին հայտնում  հայտնում է Իրանում ՀՀ դեսպանությունը։

«Աշտարակի վրա ներկայացվել է նաև նոուրուզյան հայերեն շնորհավորանք՝ վկայելով գարնանամուտի այս հնագույն տոնի համամարդկային նշանակությունն ու հայ և իրանցի ժողովուրդների միջև դարավոր բարեկամությունը»,-ասված է հաղորդագրության մեջ;

  • Կիսվել: