երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Իրանաադրբեջանական սահմանին թմրանյութ տեղափոխող ադրբեջանցի սահմանախախտը սառը զենքով վնասել սահմանապահին

Իրանաադրբեջանական սահմանին թմրանյութ տեղափոխող ադրբեջանցի սահմանախախտը սառը զենքով վնասել սահմանապահին

Իրանաադրբեջանական սահմանին որոնումների արդյունքում հայտնաբերվել է եղեգների մեջ թաքնված սահմանախախտ։ Ինչպես տեղեկացնում է haqqin.az-ը` սմիջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 12-ի ցերեկը։

Սահմանապահները միջոցներ են ձեռնարկել սահմանախախտին բռնելու համար, որը դիմադրություն է ցուցաբերել և սառը զենքով վնասվածքներ է հասցրել սահմանապահներից մեկին։ Տեղանքի զննության վայրում հայտնաբերվել են 790 գ մարիխուանա, 105 գ հերոին, 100 գ բյուրեղանման թմրանյութ։

Պարզվել է հանցագործը Տերտերի շրջանի բնակիչ, 1990 թվականին ծնված Էթիբար Յադիգարովն է։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: