ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Իրանաադրբեջանական սահմանին  փոխհրաձգության հետևանքով երկու ադրբեջանցի սահմանապահ է զոհվել

Իրանաադրբեջանական սահմանին  փոխհրաձգության հետևանքով երկու ադրբեջանցի սահմանապահ է զոհվել

Իրանի հետ սահմանին տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում երկու ադրբեջանցի սահմանապահ է զոհվել, տեղեկացնում է Սպուտնիկ Ադրբեջանը:

Ինչպես նշվում է՝ այսօր ժամը 16:00-ի սահմաններում երեք անհայտ անձ խախտել է Իրանի հետ Ադրբեջանի ​​սահմանը,  նրանք չեն ենթարկվել ՛՛Կանգնի՛ր՛՛ հրամանին և կրակ են բացել սահմանապահների ուղղութամբ՝ նետելով բեռը փորձելով փախուստի դիմել:

Վիրավորում են ստացել ավագ լեյտենանտ Սամիր Էյվազովը և կրտսեր սպա Ֆարիդ Ալիմովը:

Հաղորդվում է նաև, որ դեպքի վայրում հայտնաբերվել է մոտ 10 կգ թմրանյութ:

 

 

  • Կիսվել: