երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
Իրանը հայտնել է Իսրայելի «Բեն Գուրիոն» օդանավակայանի վրա ԱԹՍ-ների զանգվածային հարձակման մասին

Իրանը հայտնել է Իսրայելի «Բեն Գուրիոն» օդանավակայանի վրա ԱԹՍ-ների զանգվածային հարձակման մասին

Իրանի բանակը հայտարարել է Իսրայելի «Բեն Գուրիոն» օդանավակայանի վրա անօդաչու թռչող սարքերով իրականացրած զանգվածային հարձակման մասին: Այս մասին տեղեկացնում է Fars-ը:

«Մենք ԱԹՍ-ներով հարվածներ ենք հասցրել «Բեն Գուրիոն» օդանավակայանում գտնվող իսրայելական վարչակարգի օբյեկտներին:

Այսօր վաղ առավոտից անօդաչուների զանգվածային հարձակմանն են ենթարկվել իսրայելական վարչակարգի «Բեն Գուրիոն» օդանավակայանի «նոր կարգավարական աշտարակը», «1-ին և 2-րդ տերմինալների կարգավարական աշտարակները», «նավիգացիոն համակարգերը», ինչպես նաև օդանավակայանի «ալեհավաքներն ու ռադիոլոկացիոն համակարգերը»»,-ասված է Իրանի բանակի հայտարարության մեջ:

 

  • Կիսվել: