չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Իրան-ԱՄՆ ուղիղ բանակցությունների երկրորդ փուլը կարող է տեղի ունենալ հինգշաբթի օրը. աղբյուր

Իրան-ԱՄՆ ուղիղ բանակցությունների երկրորդ փուլը կարող է տեղի ունենալ հինգշաբթի օրը. աղբյուր

Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև ուղիղ բանակցությունների երկրորդ փուլը կարող է տեղի ունենալ հինգշաբթի օրը Իսլամաբադում: Այս մասին տեղեկացնում է The Atlantic-ը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն սկսել է Հորմուզի նեղուցի շրջափակումը:

Իր հերթին The Wall Street Journal-ը հայտնել է, որ գործողությանը մասնակցում է ամերիկյան 15 ռազմանավ:

Հավելենք նաև, որ CBS News-ն էլ հայտնել է, որ ԱՄՆ-ն և Իրանը դեռևս կապի մեջ են շաբաթավերջյան անհաջող բանակցություններից հետո, և պաշտոնյաները հայտարարել են, որ հնարավոր համաձայնագրի հասնելու «շարժ» կա։

  • Կիսվել: