հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Իրակլի Կոբախիձեն չեղարկել է հանդիպումը Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար և ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնենի հետ

Իրակլի Կոբախիձեն չեղարկել է հանդիպումը Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար և ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնենի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն չեղյալ է հայտարարել Թբիլիսի ժամանած Ֆինլանդիայի ԱԳ նախարարի հետ հանդիպումն այն բանից հետո, երբ վերջինս հանդիպել է հակակառավարական հանրահավաքի մասնակիցների հետ:

Էլինա Վալտոնենը միաժամանակ զբաղեցնում է ԵԱՀԿ նախագահի պաշտոնը։

«Որոշումը կայացվել է անօրինական հանրահավաքին Էլինա Վալտոնենի մասնակցության և կեղծ հայտարարությունների տարածման պատճառով»,- ասվում է Վրաստանի կառավարության հայտարարության մեջ:

 

Նշենք, որ Վալտոնենը նախօրեին Հայաստանում էր և այստեղից մեկնել է Թբիլիսի։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: