երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Իր ոչ լեգիտիմության պատճառով Զելենսկին իրավունք չունի որևէ բան ստորագրելու. Պուտին

Իր ոչ լեգիտիմության պատճառով Զելենսկին իրավունք չունի որևէ բան ստորագրելու. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է բանակցելու Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ, սակայն նրան չի համարում օրինական նախագահ, որը կարող է ստորագրել վերջնական խաղաղության համաձայնագիրը։

«Կարող եք բանակցել ցանկացածի հետ, բայց իր ոչ լեգիտիմության պատճառով նա իրավունք չունի որևէ բան ստորագրելու։ Եթե ​​նա ցանկանում է մասնակցել բանակցություններին, ես կնշանակեմ մարդկանց, որոնք կվարեն այդ բանակցությունները»,- ասել է Պուտինը «Ռոսիա 1» պետական ​​հեռուստաալիքի եթերում։

Ռուսաստանի նախագահը նաև նշել է, որ բանակցությունները սկսելուց առաջ պետք է չեղարկվի Զելենսկու հրամանագիրը, որն արգելում է դրանք վարել Ռուսաստանի իշխանությունների հետ։ Միաժամանակ նա նշել է, որ Ուկրաինայի նախագահը չի կարող դա անել, քանի որ նա ոչ լեգիտիմ է, բայց դա կարող է անել Գերագույն ռադայի նախագահը։

Պուտինը հերթական անգամ տեսակետ է հայտնել, որ «արևմտյան հովանավորները» ցանկանում են դադարեցնել պատերազմը, նրանք կարող են ճնշում գործադրել Ուկրաինայի վրա և «փակել իրավական բնույթի հարցերը»: Նրա խոսքով՝ Կիևը խոչընդոտում է բանակցությունների մեկնարկը։

ՌԴ նախագահը նաև պնդել է, որ եթե արևմտյան երկրները դադարեցնեն ֆինանսական և ռազմական աջակցությունն Ուկրաինային, պատերազմը կավարտվի երկու ամսվա ընթացքում։

  • Կիսվել: