Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Անթալիայում ուղևորի մահվան պատճառով
Մեդինայից Ստամբուլ թռչող AJet ավիաընկերության ինքնաթիռը ստիպված է եղել շեղվել ուղղությունից և վայրէջք կատարել Անթալիայի օդանավակայանում այն բանից հետո, երբ ինքնաթիռում գտնվող ուղևորներից մեկի ինքնազգացողությունը վատացել է։
Ինչպես վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնում է HavasosyalMedya քաղաքացիական ավիացիայի լրատվական կայքը։
«Ուղևորի զարկերակը կանգ է առել թռիչքի ընթացքում։ Բժիշկը մոտ կես ժամ փորձել է օգնություն ցույց տալ նրան։ Այնուհետև ինքնաթիռը վայրէջք է կատարել Անթալիայի օդանավակայանում։ Չնայած ձեռնարկված բոլոր միջոցառումներին՝ ուղևորը մահացել է», - ասվում է հայտարարության մեջ։
Ըստ ներկայիս տեղեկությունների՝ կինը վերադառնում էր դեպի Մեքքա ուխտագնացությունից։
Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1261405



