շաբաթ, հունիս 13
13 / 6 / 2026
Ինդոնեզիայի Դուկոնո հրաբուխը ժայթքել է՝ արտանետելով ծովի մակերևույթից 2.4 կմ բարձրությամբ մոխիր

Ինդոնեզիայի Դուկոնո հրաբուխը ժայթքել է՝ արտանետելով ծովի մակերևույթից 2.4 կմ բարձրությամբ մոխիր

Ինդոնեզիայի Հյուսիսային Մալուկու նահանգի Հալմահերա կղզում գրանցվել է Դուկոնո հրաբխի ժայթքում:

Այս մասին  հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։

Մոխիրը բարձրացել է հրաբխի խառնարանից 1.3 կմ բարձրության վրա՝ հասնելով ծովի մակերևույթից  2387 մետր բարձրության։ Սպիտակ և մոխրագույն մոխրի ամպերը տարածվել են դեպի հյուսիս-արևմուտք։ Մոտակա տարածքների բնակիչներին և զբոսաշրջիկներին կոչ է արվել մնալ հրաբխի խառնարանից 4 կմ շառավղով հեռավորության վրա և դիմակներ կրել՝ հրաբխային մոխիրից պաշտպանվելու համար։

Մայիսի 8-ին Դուկոնո հրաբխի ժայթքման հետևանքով զոհվել էր առնվազն երկու մարդ, ևս մեկը անհետ կորել էր։ Հրաբուխը գտնվում է Խաղաղ օվկիանոսի և Ավստրալիայի տեկտոնական սալերի հատման կետում։

Ինդոնեզիայի կղզիախումբը բաղկացած է 18 հազար  կղզիներից և գտնվում է Խաղաղ օվկիանոսի այսպես կոչված «Կրակի օղակի» վրա, ինչը տարածաշրջանը դարձնում է ինտենսիվ սեյսմիկ ակտիվության գոտի։ Ինդոնեզիան ունի ավելի քան 500 հրաբուխ, որոնցից մոտավորապես 130-ն ակտիվ են։

 

  • Կիսվել: