ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ինչու՞ Թուրքիայի տնտեսության վիճակն այսքան վատացավ․ Մարդիկ զայրացած են, նվազում է Էրդողանի վարկանիշը

Ինչու՞ Թուրքիայի տնտեսության վիճակն այսքան վատացավ․ Մարդիկ զայրացած են, նվազում է Էրդողանի վարկանիշը

Թուրքիայում տնտեսության վատ վիճակի մասին վկայող նշաններն ամենուր են: Զեղչով հաց վաճառող կրպակների դիմաց օձաձև հերթեր են գոյանում: Դեղերի, կաթի, զուգարանի թղթի գները աճում են: Որոշ բենզալցակայաննե փակվում են բենզինի պաշարրը սպառելուց հետո: Փողոցում զայրացած մարդիկ վիճաբանում են միմյանց հետ։

«Ինչու՞ Թուրքիայի տնտեսության վիճակն այսքան վատացավ». Թուրքիայի տնտեսությունում վերջին շրջանում առաջացած խնդիրներին անդրադարձել է ամերիկյան New York Times-ը պարբերականը:

Հոդվածագիրը նշել է, որ կորոնավիրուսի համաճարակից առաջ էլ Թուրքիան ձգտում էր հետաձգել ֆինանսապես մաշվելու գործընթացը, ինչն ավելի արագացավ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքականության հետևանքով:

Ըստ հեղինակի՝ Թուրքիան, պայքարելով լիրայի կտրուկ արժեզրկման, աճող պարտքի ու գնաճի դեմ փորձում էր իրենից հեռացնել տնտեսության ռեցեսիան (դանդաղումը):
«Սակայն դանդաղ շարժվող այդ գնացքը վերջին շաբաթներին շատ է արագացել: Գազի ոտնակը սեղմողն էլ Թուրքիայի նախագահ Էրդողանն է»,- գրում է Կոհենը:

Հեղինակը նկատել է նաև, որ լիրայի արժեզրկման, գնաճի, մարդկանց սննդի ու վառելանյութի հասանելիության նվազման հետևանքով նվազում է նաև նախագահի վարկանիշը, իսկ ընդդիմությունը քաջալերվում է:

Նշենք, որ Թուրքական ազգային արժույթը՝ լիրան, երկրորդ օրն է արժեզրկման պատմական ռեկորդ է գրանցել՝ 1 ամերիկյան դոլարի նկատմամբ հասնելով 16.19-ի։

  • Կիսվել: