շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ինչպե՞ս կարելի է չսիրել Ուկրաինան և չհարգել նրա նախագահին․ Սաակաշվիլին շնորհակալություն է հայտնել Զելենսկուն

Ինչպե՞ս կարելի է չսիրել Ուկրաինան և չհարգել նրա նախագահին․ Սաակաշվիլին շնորհակալություն է հայտնել Զելենսկուն

Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել՝ շնորհակալություն հայտնելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն։

Սաակաշվիլիի խոսքով՝ Զելենսկին ցույց է տվել իր մարդասիրությունը․ «Ինչպե՞ս կարելի է չսիրել Ուկրաինան և չհարգել նրա նախագահին։ Ես մնում եմ Ուկրաինայի նախագահին կից բարեփոխումների խորհրդի նախագահը և, իհարկե, հերոսական երկրի հպարտ քաղաքացին։ Առաջիկա օրերին ռազմաճակատից լավ նորությունների եմ սպասում»,- գրել է Սաակաշվիլին, փոխանցում է Ալիք մեդիան:

 

 

  • Կիսվել: