Ինչ-որ բան տեղի կունենա. Դոնալդ Թրամփը՝ ռուս-ուկրաինական հակամարտության մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ազդարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի վերաբերյալ նոր գործողություններ ձեռնարկելու մտադրության մասին, սակայն խուսափել է մանրամասներ հաղորդելուց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարությունը նա հնչեցրել է Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ընթացքում:
Անդրադառնալով Ուկրաինայում քաղաքացիական օբյեկտի ռուսական ուժերի ենթադրյալ հարվածի վերաբերյալ լրագրողի հարցին՝ ԱՄՆ նախագահն ասել է. «Գիտեմ։ Կտեսնեք, որ ինչ-որ բան տեղի կունենա»: Թրամփը զերծ է մնացել այս հայտարարության վերաբերյալ լրացուցիչ մեկնաբանություններից:
Ավելին՝ սկզբնաղբյուրում։


