հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ինչ է պատմել Էրդողանը Թրամփին. նրանք զրուցել են

Ինչ է պատմել Էրդողանը Թրամփին. նրանք զրուցել են

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան գրառում է արել, որում տեղեկացրել է, որ Սիրիայում տիրող իրավիճակի շուրջ զրուցել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

Թրամփը, մասնավորապես, գրել է. «Նա ինձ պատմել է դիպուկահարային եւ ականանետային կրակի մասին, որն արագ դադարեցվել է: Նա շատ է ցանկանում, որ գործի հրադադարի ռեժիմը: Քրդերը նույնպես դա են ցանկանում»: 

Ըստ Թրամփի՝ հակամարտության կողմերը բարի կամք են դրսեւորել եւ հաջողության հասնելու համար ունեն բոլոր հնարավորությունները:

Նշենք, որ ավելի վաղ հաղորդվել է, որ Թուրքիան, չնայած ԱՄՆ-ի հետ հրադադարի մասին պայմանավորվածությանը, այնուամենայնիվ, շարունակել է ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիսում:

 

  • Կիսվել: