հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Իմ գործընկերներից մեկը որոշեց սիրախաղ անել ՆԱՏՕ-ի հետ, և նրա կինը թխվածքաբլիթներով գնաց մեր թշնամիների մոտ, գուշակեք, թե ինչ ճակատագիր է նրան սպասվում․ Մեդվեդև

Իմ գործընկերներից մեկը որոշեց սիրախաղ անել ՆԱՏՕ-ի հետ, և նրա կինը թխվածքաբլիթներով գնաց մեր թշնամիների մոտ, գուշակեք, թե ինչ ճակատագիր է նրան սպասվում․ Մեդվեդև

ՌԴ անվտանգության խորհրդի փոխնագահ, ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը առանց անուններ նշելու անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
 

"Մի օր եղբայրական երկրից իմ գործընկերներից մեկն ինձ ասաց. «Ես Ձեզ համար օտար եմ, դուք ինձ չեք ընդունի»: Ես պատասխանեցի. «Մենք դատելու ենք ոչ թե կենսագրությամբ, այլ գործողություններով»: Հետո նա պարտվեց պատերազմում, բայց տարօրինակ կերպով մնաց իր տեղում։

Հետո որոշեց իր անփառունակ պարտության մեջ մեղադրել Ռուսաստանին։ Հետո նա զիջեց իր երկրի տարածքի մի մասը։ Հետո որոշեց սիրախաղ անել ՆԱՏՕ-ի հետ, և նրա կինը, ցուցադրաբար, թխվածքաբլիթներով գնաց մեր թշնամիների մոտ: Գուշակեք, թե ինչ ճակատագիր է նրան սպասվում..."

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: