չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Իլոն Մասկը Թրամփի հետ հանդիպման համար Օվալաձև գրասենյակ է ժամանել որդու հետ. լուսանկարներ

Իլոն Մասկը Թրամփի հետ հանդիպման համար Օվալաձև գրասենյակ է ժամանել որդու հետ. լուսանկարներ

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Օվալաձև գրասենյակում հանդիպման է գնացել որդու հետ։

498.jpg (112 KB)

 
 

Ամերիկյան հեռուստատեսության կադրերն ու լուսանկարները ցույց են տալիս, որ երեխան բավականաչափ զվարճացել է Սպիտակ տանը։

497.jpg (64 KB)

Մասկի 4 տարեկան որսին՝ Էքս Էշ Էյրը (X Æ A-12)-ը սկզբում հանգիստ է եղել և փորձել ինչ-որ հետաքրքիր բան գտնել Թրամփի աշխատասենյակում և նրա գրասեղանի վրա:

496.jpg (79 KB)

Սակայն մի քանի րոպե անց ձեռնարկատիրոջ որդին աշխուժացել է և լուսանկարիչներին զվարճալի դեմքեր ցույց տվել։ Այդ պահին Մասկը կանգնել է Թրամփի սեղանի կողքին՝ կարծես ոչինչ չի եղել և պատասխանել է լրագրողներին։

 

495.jpg (73 KB)

«Մենք պետք է ունենանք ժողովրդի շահերին ծառայող համակարգ: Սա է ժողովրդավարության ամբողջ իմաստը: Բայց մենք ունենք չընտրված, չորրորդ, հակասահմանադրական իշխանության ճյուղ՝ բյուրոկրատիան, որն այժմ շատ առումներով ավելի շատ իշխանություն ունի, քան ցանկացած ընտրված ներկայացուցիչ»,- ասել է Մասկը:

494.jpg (68 KB)

 

Նա նաև ասել է, որ մտադիր է կառավարության աշխատանքում մտցնել «ողջախոհության վերահսկողություն»։ Միևնույն ժամանակ Մասկը խոստացել է ոչ թե «դրկոնյան միջոցների» դիմել, այլ պարզապես առաջնորդվել տրամաբանությամբ։ Ըստ նրա՝ խոսքը «կառավարության լայնածավալ բարեփոխման» մասին է։

  • Կիսվել: