ԱՄՆ–ն հարվածներ է հասցրել Իրանին, Թեհրանը հարձակվել է ամերիկյան բազաների վրա
ԱՄՆ–ն այս գիշեր Իրանի ուղղությամբ 49 «Tomahawk» թևավոր հրթիռ է արձակել, Թեհրանն ի պատասխան հարվածել է տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին։
Պենտագոնից հայտարարել են, որ թիրախում եղել են իրանական ՀՕՊ համակարգերը, կապի հանգույցներն ու ռազմական դիտարկման օբյեկտները:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն (ԻՀՊԿ) անմիջապես հարձակվել է ամերիկյան ռազմական օբյեկտների վրա։
ԶԼՄ-ների տվյալներով՝ հարվածի տակ են հայտնվել Քուվեյթում, Հորդանանում և Բահրեյնում գտնվող ամերիկյան ռազմակայանները (ներառյալ 5-րդ նավատորմի շտաբը):
Իրանական կողմը հայտարարել է, որ 18 թիրախ է ոչնչացրել, այդ թվում` Ալ-Ազրաք ավիաբազայում F-15, F-16 և F-35 կործանիչների տեղակայման վայրերը։
Ըստ իրանական լրատվամիջոցների` Իրանի և ԱՄՆ զինված ուժերը մարտական գործողություններ են մղել Պարսից ծոցում, պայթյուններ են հնչել Ղեշմ և Հենգամ կղզիներում:
Իրանը փակել է Հորմուզի նեղուցը լցանավերի և առևտրային նավերի համար։
Քուվեյթը շտապ փակել է իր օդային տարածքը: Կատարում հայտարարել են, որ ՀՕՊ համակարգերն աշխատում են ուժեղացված ռեժիմով՝ հետ մղելով օդային թիրախները։



