հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
ԻՀՊԿ-ն հարվածներ է հասցրել Քուվեյթում և Բահրեյնում գտնվող ամերիկյան HIMARS-ին և Patriot-ին

ԻՀՊԿ-ն հարվածներ է հասցրել Քուվեյթում և Բահրեյնում գտնվող ամերիկյան HIMARS-ին և Patriot-ին

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը՝ ԻՀՊԿ-ն, հայտարարել է Արևմտյան Ասիայում ամերիկյան զինվորականների հավաքակայանների, Patriot հրթիռային համակարգերի և Իսրայելի հետ կապված օբյեկտների վրա լայնածավալ հարվածների նոր ալիքի մասին, տեղեկացնում է իրանական Tasnim-ը՝ նշելով, որ հարվածներն իրականացվում են «Ճշմարիտ խոստում-4» գործողության 95-րդ փուլի շրջանակում:

Նշվում է, որ այսօր՝ ապրիլի 4-ին, ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ «Ճշմարիտ խոստում-4» գործողության 95-րդ ալիքն իրականացվել է ԻՀՊԿ ռազմածովային և օդատիեզերական ուժերի լայնամասշտաբ ու բազմաշերտ հարձակման շրջանակում։

Ըստ հաղորդագրության՝ գործողությունն ընդգրկել է Արևմտյան Ասիայի և Իսրայելի հսկայական տարածաշրջանը։ Կիրառվել են «Հաջ Քասեմ», «Խայբար-շեքան» և «Քադր» հրթիռները։

Թիրախավորված օբյեկտների թվում են եղել Քուվեյթի Բուբիյան կղզում տեղակայված ամերիկյան «HIMARS» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը, Բահրեյնի հյուսիսում գտնվող «Patriot» հակաօդային պաշտպանության համալիրը, ամերիկյան արտադրության հրթիռային համակարգերի օպերատորների կենտրոնացման վայրերը, ինչպես նաև Միացյալ Արաբական Էմիրություններում ԱՄՆ զինված ուժերի բարձրաստիճան հրամանատարների և հրահանգիչների տեղակայման կետերը:

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ հարձակման այս ալիքի ընթացքում հարված է հասցվել նաև ԱՄԷ-ում արհեստական բանականության տեխնոլոգիաներով զբաղվող ամերիկյան «Oracle Corporation» ընկերությանը:

Բացի այդ, Բահրեյնի «Խալիֆա բեն Սալման» նավահանգստում ԻՀՊԿ-ն հզոր արկերով հարվածներ է հասցրել «MCS Ishika» առևտրային նավին։ Նշվում է, որ այն նավարկել է այլ երկրի դրոշի ներքո, սակայն պատկանել է Իսրայելին։

ԻՀՊԿ-ն նաև հայտնել է, որ զանգվածային հարթվածներ են հասցրել Իսրայելի մի շարք քաղաքների (Թել Ավիվ, Բնեյ Բրակ, Պետախ Տիկվա, Ռամատ Գան և Կիրյատ Շմոնա)։ Հարվածների ժամանակ օգտագործել են ծանր մարտագլխիկներով «Քադր» հրթիռները։

  • Կիսվել: