կիրակի, մարտ 16
16 / 3 / 2025
Հյուսիսային Մակեդոնիայի գիշերային ակումբում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 50 մարդ է զոհվել

Հյուսիսային Մակեդոնիայի գիշերային ակումբում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 50 մարդ է զոհվել

Հյուսիսային Մակեդոնիայի գիշերային ակումբներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 50 մարդ է զոհվել, հայտնում է MIA տեղական լրատվամիջոցը։

Նշվում է, որ դեպքի պահին գիշերային ակումբում համերգ է անցկացվել, որին հազարավոր մարդիկ են մասնակցել։

Ողբերգությունը տեղի է ունեցել Կոչանի քաղաքում, որը գտնվում է երկրի մայրաքաղաք Սկոպյեից մոտավորապես 100 կմ դեպի արևելք։

Makfax գործակալության հաղորդմամբ, միջադեպը տեղի է ունեցել անմիջապես շենքի ներսում պիրոտեխնիկայի գործարկման արդյունքում։ Համերգի կազմակերպիչները ձերբակալվել են։

  • Կիսվել: