երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Հյուսիսային Կորեայում հայտարարել են, որ երկրի միջուկազերծումն այլևս հնարավոր չէ

Հյուսիսային Կորեայում հայտարարել են, որ երկրի միջուկազերծումն այլևս հնարավոր չէ

ԿԺԴՀ-ի միջուկազերծման հայեցակարգն այլևս հնարավոր չէ, Փհենյանը կշարունակի հետևողականորեն ուժեղացնել իր միջուկային զինված ուժերը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ԿԺԴՀ արտգործնախարարության հայտարարությունը:

Հայտարարության մեջ Հյուսիսային Կորեայի ԱԳՆ-ն կոշտ քննադատության է ենթարկել Մյունխենում ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների միջև վերջերս կայացած հանդիպումը, որտեղ, մասնավորապես, հերթական անգամ հնչել է ԿԺԴՀ-ի լիակատար միջուկազերծմանը հասնելու անհրաժեշտության վերաբերյալ դրույթը։ 

Միջուկազերծման պլանն, ըստ հայտարարության, իրականության տեսանկյունից դարձել է «ավելի անհնար ու անիրատեսական»։ 

Հյուսիսային Կորեայի ԱԳՆ-ն ընդգծել է, որ «քանի դեռ կան թշնամական սպառնալիքներ ԱՄՆ-ի և նրա արբանյակների կողմից, միջուկային զենքը ԿԺԴՀ-ի համար խաղաղության և ինքնիշխանության երաշխիք է, ինչպես նաև սահմանադրությամբ երաշխավորված ինքնապաշտպանության միջոց»:

ԿԺԴՀ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունում խոստացել են, որ երկիրը «հետագայում ևս հավատարիմ կլինի միջուկային զինված ուժերն ուժեղացնելու՝ պետության ղեկավարի նոր ուղեգծին»։

  • Կիսվել: