Հյուսիսային Կորեան միշտ աջակցելու է ռուսական բանակի և ժողովրդի արդար գործին. Կիմ Չեն Ըն
«Հյուսիսային Կորեան միշտ աջակցելու է ռուսական բանակի և ժողովրդի արդար գործին՝ պաշտպանելու իրենց ինքնիշխանությունը, անվտանգությունը և տարածքային ամբողջականությունը»: Այս մասին հայտարարել է երկրի ղեկավար Կիմ Չեն Ընը, տեղեկացնում է interfax.ru-ն:
Նշվում է, որ նա լուրջ մտահոգություն է հայտնել այն առնչությամբ, որ «ԱՄՆ-ն և Արևմուտքը միտումնավոր երկարացնում են հակամարտությունն Ուկրաինայում՝ ՌԴ-ին ռազմավարական պարտություն հասցնելու անհնարին երազանքն իրականացնելու համար»։