Հյուսիսային Կորեան հեռահար բալիստիկ հրթիռ է արձակել. ԱՄՆ-ն դատապարտել է հրթիռի փորձարկումը
Հյուսիսային Կորեան հեռահար բալիստիկ հրթիռ է արձակել իր արևելյան ջրերի ուղղությամբ: Այս մասին տեղեկանում ենք Հարավային Կորեայի շտաբների միացյալ շտաբի կոմիտեի հայտարարությունից։
Նշվում է, որ հրթիռը արձակվել է Հյուսիսային Կորեայից «մեծ անկյան տակ»:
Ըստ գերմանական Deutsche Welle պարբերականի՝ ճապոնական առափնյա պահպանությունը հաստատել է, որ հրթիռն արձակվել է Հյուսիսային Կորեայից և միաժամանակ ենթադրել է, որ այն բալիստիկ է։ Երկրի պաշտպանության նախարար Գեն Նակատանին լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ հրթիռն ունեցել է «ամենաերկար թռիչքի ժամանակը» Հյուսիսային Կորեայի պատմության մեջ և ենթադրել է, որ «այն կարող է տարբերվել սովորական հրթիռներից»:
Իր հերթին Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Շոն Սավեթը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «խստորեն դատապարտում է» Հյուսիսային Կորեայի «միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձարկումը»։ Նա նշել է, որ արձակումը «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բազմաթիվ բանաձևերի ակնհայտ խախտում է»։