ուրբաթ, ապրիլ 18
18 / 4 / 2025
Հյուսիսային Եվրոպայի 12 ավիաբազաներում զորավարժություններ են անցկացվում

Հյուսիսային Եվրոպայի 12 ավիաբազաներում զորավարժություններ են անցկացվում

Հյուսիսային Եվրոպայի 12 ավիաբազաներում անցկացվում են «Ramstein Flag 2025» զորավարժությունները, որոն կոչված են «փորձարկելու ՆԱՏՕ-ի կարողությունը՝ գործարկելու ինքնաթիռների մեծ խմբեր, որոնք միաժամանակ իրականացնում են տարբեր առաքելություններ՝ հղում անելով դաշինքի կանոնադրության 5-րդ հոդվածին», տեղեկացնում է DW-ն։

Նշվում է, որ այդ հոդվածը քննարկում է հավաքական պաշտպանությունը ՆԱՏՕ-ի երկրներից մեկի վրա հարձակման դեպքում: Այս զորավարժությունները նախատեսված են Ռուսաստանին ազդանշան ուղարկելու համար:

Գերմանիայի Ռամշտեյն ավիաբազայում տեղակայված ՆԱՏՕ-ի միացյալ օդային հրամանատարության հրամանատարը՝ ԱՄՆ-ի գեներալ Ջեյմս Հեքերը, ասել է. «Մենք հուսով ենք, որ նման զորավարժությունները կզսպեն մեր հակառակորդին: Նպատակն այն է, որ ապացուցված հնարավորությունները երբեք չպետք է օգտագործվեն, բայց ՆԱՏՕ-ն միշտ կարողանա դրանք օգտագործել արտակարգ իրավիճակներում»:

Ըստ ՆԱՏՕ-ի տվյալների՝ Ramstein Flag զորավարժություններին ներգրավված է ավելի քան 90 ինքնաթիռ, ուղղաթիռ և անօդաչու թռչող սարք։

  • Կիսվել: