ուրբաթ, հոկտեմբեր 2
2 / 10 / 2026
Հույս ունենք, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում․ Օվերչուկ

Հույս ունենք, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում․ Օվերչուկ

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ)։ Այս մասին «Վեստի» լրատվական ծառայության լրագրող Մարինա Գրոմովային տված հարցազրույցում հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Այսպես է նա պատասխանել Հայաստանի՝ ԵԱՏՄ-ում աշխատանքը շարունակելու վերաբերյալ հարցին։

«Մենք, անշուշտ, ձգտում ենք դրան և Հայաստանը տեսնում ենք որպես Եվրասիական տնտեսական միության մասնակից։ Եվ այն 10-ից մի փոքր ավելի տարիների ընթացքում, ինչ Հայաստանը միության անդամ է, այդ երկրի ՀՆԱ-ն աճել է գրեթե երեք անգամ։ Մեկ շնչին ընկնող եկամուտները, մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, համապատասխանաբար, նույնպես երեք անգամ աճել են։ Մեր առևտուրը բարձրակետային՝ 2024 թվականին հասել էր 12,4 մլրդ դոլարի, այն դեպքում, երբ Հայաստանի ՀՆԱ-ն այդ ժամանակահատվածում մոտ 26-27 մլրդ դոլարի մակարդակում էր։ Եվ մենք, իհարկե, հուսով ենք, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը Եվրասիական տնտեսական միության մյուս մասնակից պետությունների հետ միասին»,- ասել է Օվերչուկը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: