չորեքշաբթի, օգոստոս 19
19 / 8 / 2026
Հութիները Saudi Aramco-ի բոլոր օբյեկտները ներառել են հավանական թիրախների ցանկում

Հութիները Saudi Aramco-ի բոլոր օբյեկտները ներառել են հավանական թիրախների ցանկում

Եմենի հութիների Ansar Allah կազմակերպությունը սաուդյան Saudi Aramco պետական ընկերության բոլոր օբյեկտները ներառել է հարվածների համար պոտենցիալ թիրախների ցանկում: Այս մասին հայտնում է լիբանանյան Al Akhbar թերթը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներին։ Նրանց խոսքով՝ սպառնալիքի տակ են հայտնվել Թագավորության նավթապահեստները, խողովակաշարերը, արտահանման նավահանգիստները և հարակից ենթակառուցվածքները:

Հութիները նաև ընդգծել են, որ եթե Ռիադը հրաժարվի կատարել Եմենի պահանջները, ապա «Սաուդյան Արաբիան կկորցնի իր հիմնական նավթային զարկերակը»։

Նշվում է, որ հութիները շարունակում են Կարմիր ծովում սաուդյան նավահանգիստների ծովային շրջափակումը: Սաուդյան Արաբիայի ցանկացած նավի անցումը Բաբ Էլ Մանդեբի նեղուցով ամբողջովին կարգելափակվի այնքան ժամանակ, քանի դեռ Էր Ռիադը չի վերացրել Եմենի օդային ու ծովային շրջափակումը և չի կատարել իր ստանձնած պարտավորությունները, հայտարարել է կազմակերպությունը:

Ըստ տեղեկությունների՝ Կարմիր ծովի ջրատարածքում Սաուդյան Արաբիայի ծովային տրանսպորտի տեղաշարժերին հետևելն ու դրա շարունակական մոնիթորինգը շարունակվում է շուրջօրյա ռեժիմով: Միևնույն ժամանակ, Հոդեյդա նավահանգստում Եմենի ծովային աղբյուրները գրանցել են նավագնացության ինտենսիվության աճ Բաբ Էլ Մանդեբի նեղուցի շրջանում:

  • Կիսվել: