երկուշաբթի, օգոստոս 17
17 / 8 / 2026
Հութիները Կարմիր ծովում գրոհել են սաուդյան նավերի վրա

Հութիները Կարմիր ծովում գրոհել են սաուդյան նավերի վրա

Եմենի «Անսար Ալլահ» շարժումը (հութիներ) Կարմիր ծովում՝ Մոխա նավահանգստային քաղաքի ափերի մոտ, բալիստիկ հրթիռներով գրոհել է սաուդյան դեսանտային ռազմանավի և նրան ուղեկցող չորս նավակի վրա: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով շարժման ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարիին։

«Եմենի զինված ուժերը բալիստիկ հրթիռներով սաուդյան հակառակորդի դեսանտային ռազմանավին և նրան ուղեկցող չորս ռազմական նավակին մի քանի հարված են հասցրել Կարմիր ծովում՝ Մոխայի ափերի մոտ», - ասել է Սարին։

Հայտարարության համաձայն՝ դրա հետևանքով դեսանտային նավն ամբողջությամբ այրվել է, իսկ նավակների մի մասը՝ խորտակվել։

2014 թվականի օգոստոսից Եմենում շարունակվում է Սաուդյան Արաբիայի կողմից աջակցվող կառավարական ուժերի և Իրանի աջակցությունը վայելող հութիների միջև հակամարտությունը։ 2026 թվականի ամռանը երկրում իրավիճակը կրկին սրվել է։ Հութիները մի շարք հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիային և նրա հետ կապված նավերին՝ դա բացատրելով թագավորության կողմից իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքների շրջափակմամբ։

 

  • Կիսվել: