երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Հութիները հայտարարել են Թել Ավիվի տարածքում ռազմական թիրախի վրա հարձակման մասին

Հութիները հայտարարել են Թել Ավիվի տարածքում ռազմական թիրախի վրա հարձակման մասին

Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլահ» շարժման անդամները անօդաչու թռչող սարքով հարձակվել են Թել Ավիվի տարածքում գտնվող ռազմական օբյեկտի վրա և Սաադա նահանգի վրա՝ խոցելով F360 հետախուզական ինքնաթիռը, որը գործում էր ի շահ ԱՄՆ-ի և Իսրայելի։ Այդ մասին հայտնել է շարժման ռազմական խոսնակ Յահյա Սարիան:

Նշվում է, որ «Gant Shark F360» հետախուզական ինքնաթիռը հատուկ առաքելություն էր իրականացնում Սաադա նահանգում:

Իսրայելական բանակն իր հերթին ավելի վաղ հայտնել էր, որ անօդաչու թռչող սարք է որսացել, որը երկրին մոտենում էր արևելքից:

Հութիները վերսկսել են հարձակումները Իսրայելի տարածքի վրա, որոնք դադարեցվել էին հունվարին՝ Պաղեստինի Գազայի հատվածում զինադադար սկսելուց հետո: Ավելի վաղ Հութիների առաջնորդ Աբդել Մալիկ ալ Հութին նախազգուշացրել էր, որ «Անսար Ալլահը» կվերսկսի հարձակումները Կարմիր և Արաբական ծովերում Իսրայելի հետ կապված նավերի վրա, եթե Իսրայելը շարունակի Գազայի հատվածի շրջափակումը։

 

 

  • Կիսվել: