Հուսով եմ՝ նախագահն ինձ չի նախատի․ Լավրովը բացահայտել է Պուտին-Շոլց զրույցի մանրամասները
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում «ոչ մի նոր բան չի ասել», մասնավորապես, «բառ անգամ չի ասել» Ուկրաինայում հակամարտության արմատական պատճառների մասին: Այս մասին 2024 թվականին ամփոփիչմամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը։
«Ես հույս ունեմ, որ նախագահն ինձ շատ չի նախատի։ Ես գաղտնիք չեմ ասում: Պուտինի հետ զրույցում նույն Շոլցը ոչինչ չասաց, որը հրապարակայնորեն չի ասել ամեն երկրորդ օրը։ Ո՛չ մի խոսք[Ուկրաինայում հակամարտության] հիմնական պատճառների, ո'չ մի խոսք ռուսաց լեզվի և ռուսների իրավունքների մասին, որոնք Վլադիմիր] Զելենսկին ցանկանում է խլել», - ասաց նա:
Լավրովը նաև նշել է, որ Գերմանիան հլու-հնազանդ ընդունում է Վաշինգտոնի կողմից իր շահերի ոտնահարումը: Մասնավորապես, երբ պայթեցվեցին «Հյուսիսային հոսքերը», Շոլցը «լուռ հեռացրեց հայացքը» և «չհամարձակվեց փնթփնթալ»: