ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հունգարիայում  ցույցեր են անցկացվել ընդդեմ Էրդողանի այցի

Հունգարիայում ցույցեր են անցկացվել ընդդեմ Էրդողանի այցի

Երեկ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտ է ժամանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Այն ընթացքում, երբ այդ երկրի վարչապետ Վիկտոր Օրբանը ջերմ ընդունելություն էր կազմակերպել Էրդողանի համար, հազարավոր քաղաքացիներ դուրս են եկել փողոցներ` բողոքելու Էրդողանի այցի դեմ և աջակցելու Սիրիայի քրդերին: Այս մասին հայտնում է  Gazeta.ru-ն:

Հանդիպմանն Էրդողանը առիթը բաց չի թողել սպառնալու ԵՄ-ին, որ կբացի սահմանները փախստականների համար, եթե եվրոպական կողմը շարունակի քննադատել Թուրքիայի քաղաքականությունը Սիրիայի հարցում:

Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ Թուրքիան ռազմական օպերացիա սկսեց Սիրիայի հյուսիսում, որտեղ քրդեն են բնակվում: Այդ ընթացքում հայտարարվեց քրդերի կողմից հարյուրավոր զոհերի մասին:

  • Կիսվել: