Հունգարիայի վարչապետը ստանձնել է ԵՄ Խորհրդի նախագահությունը
Հունգարիան խորհրդանշական արարողությամբ ստանձնել է ԵՄ Խորհրդի նախագահության էստաֆետը Բելգիայի կողմից, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Նշվում է, որ Բրյուսելում Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի և նրա բելգիացի գործընկեր Ալեքսանդր Դե Կրուի մասնակցությամբ տեղի է ունեցել լիազորությունների հանձնման և ընդունման պաշտոնական արարողությունը։
Վիկտոր Օրբանն իր թվիթերյան էջում գրել է. «Այսօր Հունգարիան ստանձնեց Եվրամիության Խորհրդի նախագահությունը Բելգիայից։ Վարչապետ Ալեքսանդր Դե Կրուի հետ անցկացրինք իշխանության փոխանցման շատ ուրախ արարողություն։ Բոլորն ուրախ են, որ կրկին եկել է Եվրոպան մեծ դարձնելու մեր հերթը»: