Հունգարիայի վարչապետը ԵՄ-ին կոչ է արել Ուկրաինայի հարցով ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայի հետ
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ԵՄ-ին կոչ է արել ուղիղ խաղաղ բանակցություններ սկսել Մոսկվայի հետ Ուկրաինայի հարցով։ Այս մասին ասված է Եվրոպական խորհրդի ղեկավար Անտոնիո Կոստային ուղղված՝ Հունգարիայի վարչապետի նամակում, տեղեկացնում է Financial Times-ը:
Նշվում է, որ Օրբանը նաև ասել է, որ դեմ է եվրոպական երկրների միջև Ուկրաինայի հարցում կոնսենսուս գտնելու ջանքերին:
«Ակնհայտ է դարձել, որ Ուկրաինայի նկատմամբ մեր մոտեցման մեջ կան ռազմավարական տարբերություններ, որոնք հնարավոր չէ հաղթահարել օրենսդրական նախագծերի մշակման կամ հաղորդակցման միջոցով»,-ասված է նամակում։