Հունգարիայի վարչապետը այլևս չի կարողանա պաշտոնավարել երկու ժամկետից ավելի
Հունգարիայի վարչապետը այլևս չի կարողանա պաշտոնավարել երկու ժամկետից ավելի։ Այս մասին հայտնում է dw.com-ը:
Հունգարիայի խորհրդարանը հաստատել է սահմանադրական փոփոխություն, որը սահմանափակում է վարչապետի պաշտոնավարման ժամկետը առավելագույնը ութ տարի կամ երկու ժամկետով։
Փոփոխության համաձայն՝ նախկինում ութ տարուց ավելի վարչապետի պաշտոնը զբաղեցրած անձինք չեն կարող վերանշանակվել այդ պաշտոնում։



