Հունգարիան կշարունակի աջակցել Վրաստանի կառավարությանը՝ չնայած ԵՄ-ի ճնշումներին
Հունգարիան կշարունակի աջակցել Վրաստանի կառավարությանը՝ չնայած Եվրամիության փորձերին՝ քաղաքական ճնշում գործադրելու նրա վրա, այդ թվում՝ պատժամիջոցների միջոցով։
Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն, ով Բուդապեշտում հանդիպել է իր վրացի գործընկեր Մակա Բոճորիշվիլիի հետ։
Նա նշել է, որ «Եվրամիության երկակի ստանդարտները ամենից հստակ կիրառվում են Վրաստանի նկատմամբ, քանի որ այն ունի հայրենասեր, պահպանողական կառավարություն, որը խաղաղության կողմնակից է»։