շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հունաստանը վետո է կիրառել ՆԱՏՕ-ի՝ Թուրքիային աջակցող հայտարարության վրա․ պատճառն Իդլիբում տեղի ունեցող իրադարձություններն են

Հունաստանը վետո է կիրառել ՆԱՏՕ-ի՝ Թուրքիային աջակցող հայտարարության վրա․ պատճառն Իդլիբում տեղի ունեցող իրադարձություններն են

ՆԱՏՕ-ում Հունաստանի մշտական ներկայացուցչությունը վետո է կիրառել այն հայտարարության վրա, որը Հյուսիսատլանտյան դաշինքը մտադիր էր անել հաջակցություն Անկարայի՝ սիրիական Իդլիբ նահանգում ռազմական բախումների սկսվելուց հետո: Այս մասին հայտնում է ТАСС-ը:

Նշվում է, որ Արտգործնախարար Նիկոս Դենդիասը ՆԱՏՕ-ում Հունաստանի մշտական ներկայացուցչին համապատասխան հրահանգ է տվել, երբ մշտական ներկայացուցիչների տեղակալների մակարդակով նիստի ժամանակ համաձայնեցվել է համատեղ հայտարարություն, որում տեղ չի գտել հունական կողմի՝ ԵՄ-ի և Թուրքիայի միջև ներգաղթյալների և փախստականների հարցով 2016-ի մարտին ստորագրված բանաձևին հղում անելու առաջարկը։

Նշվում է, որ հունական պահանջը ուժգին դիմադրության է արժանացել այնպիսի երկրների կողմից, ինչպիսիք են Մեծ Բրիտանիան, Գերմանիան, ԱՄՆ-ն և Ֆրանսիան:

Թուրքիայի ԱԳՆ Մևլյութ Չավուշօղլուն պահանջել է Վաշինգտոնյան համաձայնագրի 4-րդ հոդվածով նախատեսվող քաղաքական խորհրդատվությունների գործընթաց սկսել, որը անդամ երկրին հնարավորություն է տալիս խնդրել այդ մասին, եթե այդ պետությունը համարում է, որ իր անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը կամ քաղաքական անկախությունը վտանգի տակ է:

Իդլիբը Սիրիայի միակ տարածաշրջանն է, որի զգալի մասը մնում է ապօրինի զինված խմբավորումների ձեռքում: 2017-ին այնտեղ ստեղծվեց հյուսիսային էսկալացիոն գոտի, որտեղ այնտեղ տեղափոխվեցին զինյալներ, որոնք հրաժարվեցին զենքերը վայր դնել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Իդլիբ նահանգում  ավիահարվածի հետևանքով առնվազն 33 թուրքական զինվորական է սպանվել։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: