Հունաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունները խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների եզրափակման մասին
Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունները «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման պայմանագրի» շուրջ բանակցությունների եզրափակման վերաբերյալ: Այս մասին նշված է Հունաստանի ԱԳ նախարարության՝ X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ:
«Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունները «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման պայմանագրի» շուրջ բանակցությունների եզրափակման վերաբերյալ»,- նշված է տեքստում։