Հունաստանը կաջակցի Թուրքիայի հետ սահմանին մշտական բնակություն հաստատողներին
Հունաստանի ընտանիքի և սոցիալական կարգավորումների նախարար Սոֆյա Զաչարաքը սահմանամերձ շրջանների զարգացմանն համար խորհրդարանում օրինագիծ է ներկայացրել։
Ըստ այդմ՝ առաջարկվում է 10 մլն եվրո աջակցություն տրամադրել այն ընտանքիիներին, որոնք Թուրքիայի հետ սահմանին գտնվող շրջաններում՝ մասնավորապես Եվրոս նահանգում, կհաստատեն մշտական բնակություն, գրում է ermenihaber.am-ը:
Նշվում է, որ մինչև 500 մարդ բնակչություն ունեցող բնակավայրերում բնակություն հաստատող տնային տնտեսություններին կտրվի 10.000 եվրո, յուրաքանչյուր անչափահաս երեխայի համար վճարը կավելա 1000 եվրոյով և կհասնի մինչև 10.000 եվրո։
Նման քայլով Հունաստանը փորձում է ամրապնդել ժողովրդագրական պատկերը և զարգացնել այդ շրջանները։