երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Հունաստանի ԱԳՆ-ն խոստորեն դատապարտել է Ստամբուլում հունական ուղղափառ համայնքին պատկանող գերեզմանատան պղծումը

Հունաստանի ԱԳՆ-ն խոստորեն դատապարտել է Ստամբուլում հունական ուղղափառ համայնքին պատկանող գերեզմանատան պղծումը

Հունաստանի ԱԳ նախարարությունը խոստորեն դատապարտել է Ստամբուլում հունական ուղղափառ համայնքին պատկանող գերեզմանատան պղծումը և թուրքական իշխանություններին կոչ արել կոնկրետ միջոցներ ձեռնարկել՝ վանդալներին պատասխանատվության ենթարկելու համար։ Այս մասին տեղեկանում ենք Հունաստանի ԱԳՆ-ի տարածած հայտարարությունից:

«Մենք խստորեն դատապարտում ենք Կոստանդնուպոլսի Թաթուլոն համայնքում գտնվող և հույն ուղղափառ համայնքին պատկանող «Ագիոս Էլեֆթերիոս» գերեզմանատան պղծումը, դա ոտնձգություն է Թուրքիայում ապրող հույն փոքրամասնության պատմության դեմ։ Կոչ ենք անում Թուրքիայի իշխանություններին համարժեք քայլեր ձեռնարկել այս զազրելի արարքն իրականացնողների դեմ»,-ասված է հայտարարության մեջ:

Տեղի ունեցածը դատապարտել է նաև Թուրքիայում հունական համայնքը՝ այն որակելով որպես իրենց կրոնական արժեքների դեմ ուղղված քայլ։

 

  • Կիսվել: