երկուշաբթի, ապրիլ 21
21 / 4 / 2025
Հունական Սանտորինի կղզում մինչև մարտի 3-ն արտակարգ դրություն է հայտարարվել

Հունական Սանտորինի կղզում մինչև մարտի 3-ն արտակարգ դրություն է հայտարարվել

Հունաստանը մինչև մարտի 3-ը հանրահայտ Սանտորինի կղզում արտակարգ դրություն է հայտարարել՝ հունվարի վերջից շարունակվող ստորգետնյա ցնցումների պատճառով, գրում է  Daily Mail-ը։

Հազարավոր մարդիկ լքել են սիրված զբոսաշրջային կղզին, իշխանությունները փակել են դպրոցները, նախազգուշացրել սողանքների մասին, տեղակայվել են շտապօգնության հավելյալ բրիգադներ:

Հունվարի 31-ից ի վեր Սանտորինիի և հարևան Ամորգոս, Անաֆի և Իոս կղզիների միջև ստորջրյա ցնցումների շարք է գրանցվել, որոնցից ամենաուժեղը՝ 5,2 մագնիտուդով երկրաշարժը, գրանցվել է չորեքշաբթի գիշերը:

 

Գրեթե անընդհատ տեղի ունեցող ցնցումները սարսափեցրել են բնակիչներին և զբոսաշրջիկներին: Մարդկանց կոչ է արվել հեռու մնալ նավահանգիստներից, փակ վայրերում հավաքներ չկազմակերպել: Մտավախություն կա, որ կարող է խոշոր երկրաշարժ տեղի ունենալ:

  • Կիսվել: